Եգիպտոս տուր

Տուրեր . Շարմ էլ Շեյխ . Հուրգադա . Տուր փաթեթներ . Հյուրանոցներ

Եգիպտոս հանգիստ


 

Տուրեր Եգիպտոս

Ողջու-ու-ույն մեր բարեկամ:

Ընկերությունը զբաղվում է արտագնա զբոսաշրջությամբ: Հանդես է գալիս Egypt Tour ապրանքային նշանի ներքո. մասնագիտացած է Եգիպտոսի ուղղությամբ տուրերի կազմակերպմամբ:

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ`
Եգիպտոս

Մեր մենեջերները կարող են առաջարկել Եգիպտոսում ( Egyptos ) հանգիստ կազմակերպելու ցանկացած տարբերակ ըստ ձեր ցանկության ու ճաշակի՝ տրամադրելով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Առաջարկում ենք հանգիստը Եգիպտոսում ( hangist Egiptosum ) ամբողջական փաթեթներ, որոնք ներառում են ավիատոմսերի ( aviatomser Egiptos ) և հյուրանոցների ( hyuranoc Egiptosum ) ամրագրում Շարմ էլ Շեյխ ( Sharm el Sheikh ) և Հուրգադա ( Hurghada ) քաղաքներում, ճանապարհորդական ապահովագրություն, դիմավորում և ճանապարհում (տրանսֆեր), էքսկուրսիաների կազմակերպում, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն. մեր գրասենյակից սպասարկումը շարունակվում է նաև Եգիպտոսում:

Ունենք ծովափնյա հանգիստ Հուրգադայում և ծովափնյա հանգիստ Շարմ էլ Շեյխում կազմակերպող փորձված և հուսալի գործընկերներ, որոնք կընդունեն ու կշարունակեն հանգստի կազմակերպման գործընթացը:

Ներկայումս մեր ընկերությունն ընդլայնում է ծառայությունների շրջանակը: Ունենք էքսկուրսիոն բացառիկ պայմանագրեր, որոնք մեզ թույլ են տալիս լինել գերմրցունակ հայաստանյան տուրիստական շուկայում Եգիպտոս տուրեր առաջարկող ընկերությունների շրջանում:

Սպասարկում ենք բարեհամբյուր և յուրաքանչյուրին ցուցաբերում անհատական մոտեցում, որն էլ մեր հաջողված աշխատանքի գրավականն է: Հուսով ենք, որ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ կվստահեն մեզ Եգիպտոսում իրենց հանգստի կազմակերպումը, իսկ մենք էլ կապահովենք բարձրորակ սպասարկում՝ զբոսաշրջիկներին հնարավորություն տալով վայելել անմոռանալի ծովափնյա հանգիստը (covapnya hangist): 

 

ԻՆՉՈՒ՞ ԵԳԻՊՏՈՍ ՄԵԿՆԵԼԻՍ ԴԻՄԵԼ ՄԵԶ
 Գիտենք Եգիպտոսում հանգստի մասին ավելին, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 10 տարի աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ:

 Եգիպտոսի տուր օպերատորների հետ ուղիղ ենք աշխատում՝ առանց միջնորդների, քանի որ մասնագիտացված ենք. աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ: ՈՒղիղ աշխատելու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների մատչելիությունը:

 ՈՒնենք ամենաշատ գործընկերները Եգիպտոսում, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 10 տարի "գիշեր-ցերեկ" փնտրում և գտնում ենք գործընկերներ միայն Եգիպտոսում, քանի որ աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ: Ամենաշատ գործընկերներ ունենալու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների բազմազանությունն ու խելամիտ գինը:

 Միայն մեկ ուղղությամբ աշխատելով՝ ստեղծել ենք գործընկերների մեծ ցանց առանձին վերցրած երկրում (Եգիպտոս), ովքեր, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կլուծեն ձեր հանգստի ընթացքում պատահաբար ծագած այս կամ այն խնդիրը՝ 24/7 ռեժիմով:

 Եգիպտոսում մեր առաջարկած էքսկուրսիաները ամենամատչելիներից են ՀՀ-ում՝ բարձր վարկանիշով, քանի որ աշխատում ենք միայն Եգիպտոսի ուղղությամբ և ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնց առաջարկներից ընտրում ենք մեր տուրիստին հարմար տարբերակը:


 

Մեր սկզբունքներն են՝
• հարգել Հյուրին,
• գնահատել նրա ժամանակը,
• լինել առավելագույնս ազնիվ,
• տրամադրել տուր դեպի Եգիպտոս խելամիտ գնով,
• ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վիճահարույց հարցերը լուծելու համար, ցուցաբերել հնարավոր ու խելամիտ օգնություն:



~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Egiptos.am

Եգիպտոս տուրեր, հյուրանոցներ, վիզա . Հանգիստ արտասահմանում


 

Ճամփորդություն Եգիպտոս

Ու՞ր գնալ հանգստանալու: Այս հարցը հայաստանցիներիս համար դարձել է հռետորական: Ո՞րտեղ անցկացնել հանգիստ արտասահմանում: Հարցը մեզանում չունի պատասխան:
Ավելի ճիշտ պատասխանը վաղուց տրված է: Իհարկե Եգիպտոսում: Եղանակային բարենպաստ պայմանները, տուր փաթեթի անհամեմատ ցածր գները հանգիստը Եգիպտոսում դարձնում են լավագույն այլընտրանքային տարբերակը կլոր տարի` հանգստի բոլոր հնարավոր ուղղություններից:

Եգիպտոսի ուղղությամբ մասնագիտացված մեր տուրիստական ընկերությունը ստորև առաջարկում է Եգիպտոսում հանգստի տուր փաթեթներ՝ ներառված ավիատոմսով դեպի Շարմ Էլ Շեյխ Երևանից ու Թբիլիսիից, Հուրգադա Թբիլիսիից, հյուրանոց Եգիպտոսում, փախադրում օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ (տրանսֆեր): Մեր գրասենյակում կարելի է նաև ամրագրել ավիատոմսեր Եգիպտոս մեկնելու համար՝ առանց հյուրանոցի ամրագրման (թռիչքը Թբիլիսիից):

 

- Փաթեթների գները կարող եք ճշտել մեր գրասենյակից 055 007 495 հեռախոսահամարով կամ հետադարձ կապով: Սպասում ենք մեր գրասենյակում ժ. 11:00-ից մինչև 19:00:

~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Egiptos.am

Եգիպտոս Շարմ Էլ Շեյխ Հուրգադա


Հանգիստը Եգիպտոսում նախընտրում է մեր՝ ճանապարհորդել սիրող բնակչության մեծ մասը: Հիմնականում դա պայմանավորված է Եգիպտոսի ( Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ ) քաղաքներում ծովափնյա հանգիստ մատչելի գնով ձեռք բերելու հնարավորությամբ:

Տուրիստական շուկայում առաջարկվող հանգստի բոլոր ուղղություններից ծովափնյա հանգիստը Եգիպտոսում լավագույն այլընտրանքն է նաև այն պատճառով, որ այդ հանգստավայրի հյուրանոցներում սնունդը կազմակերպվում է all inclusive տարբերակով, երբ ողջ օրվա սնունդն ու խմիչքները ներառված են ուղեգրի արժեքում:

Ի հավելում սրա, Կարմիր ծովը, իր ջրի մաքրությամբ, թափանցիկությամբ, կորալների առատությամբ, շահեկանորեն տարբերվում է այլ երկրների ջրային տարածքներից:

Թերևս, իր բնութագրերով ու հանգստի մատչելիությամբ, Եգիպտոսում հանգստի հետ կարող է համեմատվել հանգիստը Թուրքիայում: Սակայն մենք` որպես տուրիստ, կմտածեինք, նախքան թշնամու երկիր հանգստի մեկնելը, թշնամու գանձարանը լցնելը... ու չեինք մեկնի: 

~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Egiptos.am

Եգիպտոսի վիզա, Եգիպտոս տուրեր, հյուրանոցներ


Եգիպտոսի վիզա
Եգիպտոս ճանապարհորդելու համար հարկավոր չէ նախօրոք վիզա ստանալ: Այն տրամադրվում է սահմանին: Գոյություն ունի մուտքի 2 կնիք`
1. “Սինայի դրոշմ” (“Синайский Штамп”), որն անվճար է, տրամադրվում է առավելագույնս 15 օր ժամանակահատվածով, և կարելի է ճամփորդել միայն Շարմ Էլ Շեյխ և Թաբա քաղաքների միջև ընկած հատվածում:
2. մուտքի վիզա, որը տրամադրվում է առավելագույնս 1 ամիս ժամանակահատվածով, արժեքն է 25$: Այս տեսակի վիզան հնարավորություն է տալիս մուտք գործել Լուքսոր, Հուրգադա և այլ քաղաքներ: Կահիրե ուղևորվելիս վիզա պետք է ստանալ նախապես:
Անձնագրի վավերականության ժամկետը պետք է լինի 6 ամսից ոչ պակաս՝ վերադարձի օրվանից հաշված:

Ե՞րբ մեկնել Եգիպտոս
Եգիպտոսը համարվում է այն երկրներից, որտեղ կարելի է մեկնել տարվա բոլոր եղանակներին: Կարմիր ծովի ջերմաստիճանը չի իջնում 20 աստիճանից: Միայն դեկտեմբեր - փետրվար ամիսներին մի փոքր քամոտ է լինում:
Էքսկուրսիոն ծրագրերի սիրահարներին խորհուրդ է տրվում մեկնել հոկտեմբեր - ապրիլ ամիսների ընթացքում:

Տարադրամի փոխանակում
Նման ծառայություն կարելի է ստանալ բանկերում, ռեստորաններում, հյուրանոցներում, օդանավակայանում: Բանկերն աշխատում են ամեն օր 08:30 - 15:30, բացի ուրբաթ և շաբաթ օրերից: 2015թ. ապրիլից խանութներում վճարել կարելի է ռուսական ռուբլով:

շարունակելի...


~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Egiptos.am

Եգիպտոս տուրեր / Օգտակար խորհուրդներ


- Տուր փաթեթ դեպի Եգիպտոս պատվիրելիս, որպես հիմնական կողմնորոշիչ առանձնահատկություն, պետք է հաշվի առնել հյուրանոցի կարգը: Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա հանգստավայրերում ափը հյուրանոցից հյուրանոց էականորեն չի տարբերվում: Գրեթե բոլոր լողափերը ծածկված են կորալներով, որոնք որոշակի խոչընդոտ են լողացողների համար: Կորալները Եգիպտոսում պահպանվում են պետության կողմից և, չնայած որ ափերը մասնավոր են, կորալները մաքրելը խստիվ արգելվում է:

Ուստի, ինչպես վերևում նշեցինք, կողմնորոշվել անհրաժեշտ է հյուրանոցի կարգով՝ աստղերի թվով:
Հանգիստը Եգիպտոսում պլանավորելիս, հյուրանոց Եգիպտոսում ամրագրելիս` ընտրություն կատարեք 4 և 5 աստղերի միջև: Ցածր աստղ հյուրանոցներում ոչ միայն սնունդն է որակապես զիջում, կամ չկա անիմացիա կամ թույլ անիմացիոն ծրագրեր են, այլ նաև սպասարկումն է թերի, իսկ սենյակի սանհանգույցի մաքրությունն ու վերանորոգվածությունը Ձեր ինքնասիրությանը հասցված հարվածի ուժով դեռ երկար կմնան հիշողության մեջ:

- Ավելի թանկ են այն տաքսիները, որոնք անմիջապես հյուրանոցի շրջակայքում են տեղակայած, քան` գլխավոր ճանապարհի տաքսիները:
Մինչ տաքսի նստելը հարցրեք գինը. որպեսզի ուղևորության վերջում ֆանտաստիկ գին չասեն: Ցանկության դեպքում կարելի է նաև սակարկել հնչեցված գինը:
Ճիշտ կողմնորոշվելու համար կներկայացնենք մի քանի ուղղությունների մոտավոր գներ`
Old Market Naama bay 3-5$
Old market Sharqs bay/Ras Nasrani 7-10$
Naam Bay - Sharqs Bay/Ras Nasrani 7-10$
Old market Nabq Bay 8-12$
Naama Bay Nabq Bay 8-12$
Old Market Hadaba 2-3$
Naama Bay Hadaba 2-4$.

- Եգիպտացիները հանգստավայրերում անգամ մանր ծառայությունների համար միշտ թեյավճարի են սպասում, որը նրանք անվանում են բակշիշ

- Հագուստի հարցում պետք է լինել զգույշ. հյուրանոցում կարող եք հագնել այն, ինչ ցանկանում եք, իսկ հյուրանոցից դուրս պետք է համեստ հագնվել, քանի որ մուսուլման եգիպտացիները բաց կամ կարճ զգեստով կանանց ուղղությամբ բազմանշանակ հայացքներ են գցում: Առանց տղամարդու հանգստացող կնոջ կարճ շրջազգեստը կդիտվի որպես հրավերքի ակնարկ:

- Ծարավը հագեցնել միայն խանութից գնված ջրով:

- Հանգստի սկզբնական օրերին պարտադիր օգտագործել արևապաշտպան քսուկներ: Ծովափից գնելու դեպքում դրանք ավելի թանկ են, ուստի Հայաստանից նախօրոք գնեք:

- Եգիպտոսում խանութներն աշխատում են 2 հերթափոխով` 9:00 - 14:00 և 16:30 - 21:00, որոշ տեղերում՝ նույնիսկ մինչև 22:00-ն:

- Եգիպտոսում թանգարանների մեծ մասն աշխատում են ամռանը մինչ 16:00-ն, ձմռանը՝ 17:00-ն:

- Կորալներին դիպչել, առավել ևս կոտրել չի կարելի, հակառակ դեպքում մեծ տուգանքներ կվճարեք:

- Էքսկուրսիաների գնալուց խորհուրդ է տրվում վերցնել անձնագիրը:

- ՈՒղտ նստեք միայն էքսկուրսավարի մատնանշած վայրում: Պատահական ուղտապանը ձեզ սիրով կնստեցնի, իսկ իջեցնելու համար կլորիկ գումար կպահանջի:

- Ավիատոմսեր Եգիպտոս ( aviatomser egiptos ) ամրագրել կարող եք.
> Հայաստանը 2017թ-ից ունի կանոնավոր ուղիղ չվերթներ դեպի Եգիպտոս ամբողջ տարվա ընթացքում: Կանոնավոր ուղիղ չվերթներ Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ, Երևանից դեպի Հուրգադա: 

շարունակելի...

~ Ծովափնյա հանգստի հարցումն արա՛ այստեղ. www.Egiptos.am

Ամանորը Եգիպտոսում


 

Nor tarin Egiptosum

Եթե ցանկություն ունեք դիմավորել 2024թ. Նոր Տարին տաք երկրում արմավենիներով շրջապատված, ուրեմն ձմռանը Եգիպտոսում հանգստանալը Ձեր համար է ( Egiptos amanor ):

Հունվարին Շարմ էլ Շեյխում կարելի է գեղեցիկ արևայրուք ստանալ, լողալ տաք ծովում, վայելել արևն ու հրաշալի եղանակը:
Ոմանք ասում են, որ Եգիպտոսում հունվարին եղանակը փոքր ինչ սառն է, սակայն Հայաստանի ցրտաշունչ ձմռան համեմատ Եգիպտոսի 20 աստիճանը շոգ է թվում: Ասենք, որ ցերեկվա ժամերին ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի, որն էլ հնարավորություն է տալիս արևայրուք ստանալ, իսկ երեկոներին մերթ ընդ մերթ երկարաթև վերնաշապիկի կարիք է զգացվում:

Տարեց տարի, մեր հայրենակիցները առավել մեծ ցանկություն են դրսևորում Ամանորը Եգիպտոսում դիմավորել, ուստի տուր փաթեթ ձեռք բերելու մասին պետք է հոգ տանել անգամ մինչև 1-2 ամիս վաղ: Եվ պետք է նշել, որ խնդիրը ոչ միայն նախընտրած հյուրանոցում ազատ տեղ գտնելն է, այլ նաև ավիատոմսեր ճարելը: Եգիպտոսում 2023-2024թթ. Նոր Տարվա տուրերը արդեն այժմ ակտիվ պատվիրում են, ուստի շահավետ առաջարկություններից ընտրության հնարավորություն ունենալու համար դիմեք գործակալություն արդեն սեպտեմբերին, քանի որ` որքան ուշ, այնքան գները բարձր:

Եգիպտոսը Ամանորը դիմավորելու ամենապահանջված երկրներից մեկն է: Անցկացնելով անմոռանալի ամանորը Եգիպտոսում` Դուք կհամոզվեք, որ ուրախանալ և տոնել կարելի է նաև առանց ձյան ու զարդարված տոնածառի:

Ամանորյա հանգիստն արտասահմանում անցկացնելը այժմ հասանելի է մեր հայրենակիցների լայն շերտերին: Նոր Տարին Եգիպտոսում ( Nor tarin Egiptosum ) դիմավորելն ու անցկացնելը երբեք այսքան ռեալ չի եղել:

"Egypt Tour" տուրիստական գործակալությունն առաջարկում է զեղչված տուր փաթեթներ դեպի Եգիպտոս: Ձեր տրամադրության տակ է մեր հյուրանոցային ողջ բազան: Կկազմենք տուրիստական փաթեթներ Ձեր նախընտրած հյուրանոցով:

~ Amanor@ Egiptosum հարցումն արա՛ այստեղ. www.Egiptos.am



ԵԳԻՊՏ ՏՈՒՐ
տուրիստական ընկերություն

Երևան, Ազատության պողոտա 24/19
Բջջ. 055007493
Viber/WhatsApp +37498542342