Ողջու-ու-ույն մեր բարեկամ:
Ընկերությունը զբաղվում է արտագնա զբոսաշրջությամբ: Հանդես է գալիս Egypt Tour ապրանքային նշանի ներքո. մասնագիտացած է Եգիպտոսի ուղղությամբ տուրերի կազմակերպմամբ:
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ`
Մեր մենեջերները կարող են առաջարկել Եգիպտոսում ( Egyptos ) հանգիստ կազմակերպելու ցանկացած տարբերակ ըստ ձեր ցանկության ու ճաշակի՝ տրամադրելով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Առաջարկում ենք հանգիստը Եգիպտոսում ( hangist Egiptosum ) ամբողջական փաթեթներ, որոնք ներառում են ավիատոմսերի ( aviatomser Egiptos ) և հյուրանոցների ( hyuranoc Egiptosum ) ամրագրում Շարմ էլ Շեյխ ( Sharm el Sheikh ) և Հուրգադա ( Hurghada ) քաղաքներում, ճանապարհորդական ապահովագրություն, դիմավորում և ճանապարհում (տրանսֆեր), էքսկուրսիաների կազմակերպում, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն. մեր գրասենյակից սպասարկումը շարունակվում է նաև Եգիպտոսում: Ունենք ծովափնյա հանգիստ Հուրգադայում և ծովափնյա հանգիստ Շարմ էլ Շեյխում կազմակերպող փորձված և հուսալի գործընկերներ, որոնք կընդունեն ու կշարունակեն հանգստի կազմակերպման գործընթացը:
Ներկայումս մեր ընկերությունն ընդլայնում է ծառայությունների շրջանակը: Ունենք էքսկուրսիոն բացառիկ պայմանագրեր, որոնք մեզ թույլ են տալիս լինել գերմրցունակ հայաստանյան տուրիստական շուկայում Եգիպտոս տուրեր առաջարկող ընկերությունների շրջանում:
Սպասարկում ենք բարեհամբյուր և յուրաքանչյուրին ցուցաբերում անհատական մոտեցում, որն էլ մեր հաջողված աշխատանքի գրավականն է: Հուսով ենք, որ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ կվստահեն մեզ Եգիպտոսում իրենց հանգստի կազմակերպումը, իսկ մենք էլ կապահովենք բարձրորակ սպասարկում՝ զբոսաշրջիկներին հնարավորություն տալով վայելել անմոռանալի ծովափնյա հանգիստը (covapnya hangist):
Մեր սկզբունքներն են՝
• հարգել Հյուրին,
• գնահատել նրա ժամանակը,
• լինել առավելագույնս ազնիվ,
• տրամադրել տուր դեպի Եգիպտոս խելամիտ գնով,
• ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վիճահարույց հարցերը լուծելու համար, ցուցաբերել հնարավոր ու խելամիտ օգնություն:
կայքում կարելի է գտնել տեղեկատվություն հետևյալ թեմաներով. |
տուր դեպի Եգիպտոս տուրեր hangist Egiptosum երևան շարմ էլ շեյխ հուրգադա hurghada turer egyptos sharm el sheikh yegiptos , turer , ծովափնյա հանգիստ Եգիպտոսում covapnya hangist aviatomser egiptos tur depi egiptos hyuranoc Egiptosum հյուրանոցներ Եգիպտոսում , ավիատոմսեր Եգիպտոս , եգիպտոսի տեսարժան վայրերը |
Ու՞ր գնալ հանգստանալու: Այս հարցը հայաստանցիներիս համար դարձել է հռետորական: Ո՞րտեղ անցկացնել հանգիստ արտասահմանում: Հարցը մեզանում չունի պատասխան:
Ավելի ճիշտ պատասխանը վաղուց տրված է: Իհարկե Եգիպտոսում: Եղանակային բարենպաստ պայմանները, տուր փաթեթի անհամեմատ ցածր գները հանգիստը Եգիպտոսում դարձնում են լավագույն այլընտրանքային տարբերակը կլոր տարի` հանգստի բոլոր հնարավոր ուղղություններից:
Եգիպտոսի ուղությամբ մասնագիտացված մեր տուրիստական ընկերությունը ստորև առաջարկում է Եգիպտոսում հանգստի տուր փաթեթներ՝ ներառված ավիատոմսով դեպի Շարմ Էլ Շեյխ Երևանից ու Թբիլիսիից, Հուրգադա Թբիլիսիից, հյուրանոց Եգիպտոսում, փախադրում օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ (տրանսֆեր): Մեր գրասենյակում կարելի է նաև ամրագրել ավիատոմսեր Եգիպտոս մեկնելու համար՝ առանց հյուրանոցի ամրագրման (թռիչքը Թբիլիսիից):
- Փաթեթների գները կարող եք ճշտել մեր գրասենյակից 575 675 կամ 043 043 044 հեռախոսահամարներով կամ հետադարձ կապով: Սպասում ենք մեր գրասենյակում ժ. 11:00-ից մինչև 19:00:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ "ՈՒՏՈՊԻԱ" ԿՂԶԻ Կղզուց 50մ հեռավորության վրա ջուրը հազիվ ծածկում է Ձեր ծնկները, իսկ կենդանական աշխարհը՝ ներկայացված ձկներով և կորալներով, ձգված ձեռքի հեռավորության վրա է: Ուտոպիա կղզին տարին 2-3 անգամ ծածկվում է ծովի ջրով՝ ուժեղ մակընթացության պատճառով:
Բաց ծովում սնորքելինգի միջոցների վարձակալումը և ճաշը նավի վրա ներառված են էքսկուրսիայի արժեքի մեջ:
Էքսկուրսիոն ծրագրի գինը՝ 35պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար, 0-3 տ. - անվճար, 3-10 տ. - 18պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ:
Անցկացման օրերը և ժամը. յուրաքանչյուր օր, ժ. 8.00-17.30:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԷԼ ԳՈՒՆԱՅՈՒՄ Էլ Գունան փոքր "եգիպտական Վենետիկ" է, որը գտնվում է Հուրգադայից 25 կմ հեռավորության վրա: Ձեռագործ կղզիները (յուրաքանչյուրի վրա կառուցված է մեկական հյուրանոց) միացած են կամրջակներով: Ջրանցքներով լողում են նավակներն ու մոտորանավակները, որոնք հանգստացողներին բաց ծովի լողափ են տեղափոխում:
Այս դրախտավայրը նման չէ Եգիպտոսի բոլոր այն վայրերին, որտեղ հանգստացել եք կամ այցելել եք էքսկուրսիոն ծրագրով:
Նախքան Էլ Գունա կղզիախմբին մոտենալը կլողաք բաց ծովում՝ կորալյան խութերի հարևանությամբ:
Նավում դայվինգի համար անվճար կտրամադրեն լաստեր, դիմակ, օդատար խողովակ, փրկարար բաճկոն:
Ծրագիրը ներառում է նաև ձկնորսություն բաց ծովում:
Ճաշը ներառված է էքսկուրսիայի գնի մեջ:
Այս տպավորիչ էքսկուրսիայի ծրագրի այլ մանրամասներին կծանոթացնենք մեր գրասենյակում:
Էքսկուրսիոն ծրագրի գինը՝ 35պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար, 0-3 տ. - անվճար, 3-10 տ. - 18պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ:
Անցկացման օրերը և ժամը. յուրաքանչյուր օր, ժ. 8.00-17.30:
ՍՏՈՐՋՐՅԱ ԶԲՈՍԱՆՔ "ՍԻՆԴԲԱԴ" ՍՈՒԶԱՆԱՎՈՎ Egypt Tour տուրիստական ընկերությունն առաջարկում է ստորջրյա զբոսանք Աֆրիկայի միակ սուզանավով:
Սուզումը կիրականանա 20մ խորությամբ: Գույնզգույն ձկներով և կորալներով կզմայլվեք մոտ 50 րոպե:
"Սինդբադ" սուզանավով զբոսանքի գինը՝ 45պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար, 0-3 տ. - անվճար, 3-10 տ. - 25պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ:
Անցկացման օրերը. յուրաքանչյուր օր:
Եգիպտոսում ստորջրյա զբոսանքի այլ տարբերակների մասին տեղեկացեք մեր ընկերության գրասենյակից.
SEAWOLF-REEFKING – 30պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար,
MERMAID SUBMARINE – 25պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար,
SEASCOPE SUBMARINE – 35պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԿԱՀԻՐԵՈՒՄ Առաջարկում ենք Եգիպտոսի թերևս ամենահայտնի ու պահանջված էքսկուրսիան. այցելություն աֆրիկյան մայրցամաքի ամենամեծ քաղաք՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, աշխարհի ամենաերկար գետ՝ Նեղոս, Գիզա՝ տեսնելու հանրահայտ Բուրգերն ու Սֆինքսը:
Այս տպավորիչ էքսկուրսիայի ծրագրին կծանոթացնենք մեր գրասենյակում:
Էքսկուրսիոն ծրագրի գինը՝ 60պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար, 0-3 տ. - անվճար, 3-10 տ. - 40պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ:
Անցկացման օրերը և ժամը. երկուշաբթի, չորեքշաբթի, ժ. 01:00-23:30:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԼՈՒՔՍՈՐՈՒՄ Եգիպտոսի ամենահայտնի էքսկուրսիան բաց երկնքի տակ ամենամեծ թանգարաններից մեկում՝ Լուքսոր քաղաքի հին եգիպտական քաղաքակրթության ճարտարապետական մտքի գոհարում:
Այս տպավորիչ էքսկուրսիայի ծրագրին կծանոթացնենք մեր գրասենյակում:
Էքսկուրսիոն ծրագրի գինը՝ 60պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար, 0-3 տ. - անվճար, 3-10 տ. - 40պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ:
Անցկացման օրերը և ժամը. երեքշաբթի, հինգշաբթի, կիրակի, ժ. 4.30-22.00:
ԴԱՅՎԻՆԳ ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ Կարմիր ծովն աշխարհի դայվերների (ջրասուզակներ) մեքքան է:
Սկսնակներին հրահանգիչը կսովորեցնի և Ձեր հետ միասին կսուզվի մինչև 10մ խորությամբ:
Բառերով (գրելով) հնարավոր չէ փոխանցել գույնզգույն ձկների և կորալների հարևանությամբ ստորջրյա զբոսանքի տպավորությունը:
Ծրագիրը նախատեսում է կրկնակի ջրասուզում, յուրաքանչյուր անգամ 30-40 րոպե տևողությամբ: Վերջում նավի վրա Ձեզ սպասում է առատ ու համեղ ճաշը (ներառված է գնի մեջ):
Դայվինգի գինը՝ 35պ.մ.-ին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար:
Անցկացման օրերը և ժամը. յուրաքանչյուր օր, ժ. 8.00-16.30:
Եգիպտոսում այլ էքսկուրսիաների մասին տեղեկացեք մեր ընկերության գրասենյակից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մեր ընկերությունում այս էքսկուրսիաները նշված ցածր գնով կարելի է ամրագրել, անգամ եթե դեպի Եգիպտոս հանգստի տուր փաթեթը ամրագրել եք այլ գործակալությունում:
Էջի կարճ նկարագրությունը տրանսլիտով |
---|
Hangist Egiptosum kazmakerpelis hangstic dzer tpavorutyunnery klinen amboghjakan ete masnakceq tarabnuyt tureri: Eqskursianer Egiptosum karox eq patvirel inchpes tekhum, aynpes el mer turistakan gorcakalutyan grasenyakum – tur patet depi Egiptos patvirelis: Hangist Sharm el Sheikh yev Hurgada amragrelis ogtveq mer ekskursianeri zexchayin arajarkneric: |
Հանգիստը Եգիպտոսում նախընտրում է մեր՝ ճանապարհորդել սիրող բնակչության մեծ մասը: Հիմնականում դա պայմանավորված է Եգիպտոսի ( Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ ) քաղաքներում ծովափնյա հանգիստ մատչելի գնով ձեռք բերելու հնարավորությամբ:
Տուրիստական շուկայում առաջարկվող հանգստի բոլոր ուղղություններից ծովափնյա հանգիստը Եգիպտոսում լավագույն այլընտրանքն է նաև այն պատճառով, որ այդ հանգստավայրի հյուրանոցներում սնունդը կազմակերպվում է all inclusive տարբերակով, երբ ողջ օրվա սնունդն ու խմիչքները ներառված են ուղեգրի արժեքում:
Ի հավելում սրա, Կարմիր ծովը, իր ջրի մաքրությամբ, թափանցիկությամբ, կորալների առատությամբ, շահեկանորեն տարբերվում է այլ երկրների ջրային տարածքներից:
Թերևս, իր բնութագրերով ու հանգստի մատչելիությամբ, Եգիպտոսում հանգստի հետ կարող է համեմատվել հանգիստը Թուրքիայում: Սակայն մենք` որպես տուրիստ, կմտածեինք, նախքան թշնամու երկիր հանգստի մեկնելը, թշնամու գանձարանը լցնելը... ու չեինք մեկնի:
Եգիպտոս
Պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, պետություն Հյուսիսային Աֆրիկայում և Սինայի թերակղզում՝ Ասիայում. համարվում է երկու մայրցամաքների պետություն։
Սահմանակից է Իսրայելին, Պաղեստինյան ինքնավարությանը (Գազայի հատված), Սուդանին և Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերով։ Երկո ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։
Պատմություն
Մ.թ.ա. IV—III հազարամյակների շեմին Նեղոսի վերին հոսանքի շրջանում առաջանում են մոտ քսան քաղաք-պետություններ, և նույնքան էլ ներքին հոսանքում, որոնք հետագայում միավորվում են երկու կառավարիչների իշխանության տակ։ Ներքին և Վերին Եգիպտոսների միջև պատերազմը ավարտվում է Վերին Եգիպտոսի արքայի հաղթանակով, որը դառնում է երկրի միակ կառավարիչը։ Այդպես առաջանում է փարավոնի կողմից կառավարվող հզոր պետություն՝ զարգացած բյուրոկրատական համակարգով։
Աշխարհագրական տվյալներ
Եգիպտոսը արևմուտքում սահմանակից է Լիբիային, հարավում՝ Սուդանին, արևելքում՝ Իսրայելին և Պաղեստինյան ինքնավարությանը. Ունի նաև ծովային սահման Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ։
Հյուսիսում ողողվում է Միջերկրական, արևելքում՝ Կարմիր ծովի ջրերով։ Եգիպտոսին է պատկանում ամենամեծ արհեստական ջրանցքը՝ Սուեզի ջրանցքը, որը միացնում է Միջերկրական և Կարմիկր ծովերը, և հանդիսանում ամենակարճ ծովային ճանապարհը Ատլանտյան օվկիանոսից դեպի Հնդկական օվկիանոս։
Եգիպտոսի ամբողջ տարածքով՝ հարավից հյուսիս, հոսում է աշխարհի ամենխոշոր երկու գետերից մեկը՝ Նեղոսը։
Օգտակար հանածոները Երկրի ընդերքը հարուստ է նավթի, բնական գազի, երկաթի հանքաքարի, ֆոսֆատների, կրաքարի, մանգանի, ցինկի, կապարի պաշարներով։
Ներքին ջրերը Նեղոս գետը համարվում է աշխարհի ամենաերկար գետերից մեկը (6671 կմ)։ Այդ գետն էլ դարձել է եգիպտական քաղաքակրթության հիմքը։ Եգիպտոսը անվանվել է նաև Նեղոսի պարգև։
Հողերը և բուսականությունը Երկրի տարածքի 96 %-ը կազմում են անապատները, 4 %-ը մտնում է Նեղոսի հովտի մեջ։
Կենդանական աշխարհը Եգիպտոսի ֆաունան՝ եղնիկ, աղվես, դաշտամուկ, բորենի, հիենա, գետաձի, կոկորդիլոս, մեծ քանակությամբ թռչուններ, միջատներ, մողեսներ և օձեր։
Կլիմա
Եգիպտոսը գտնվում է մեևձարևադարձային (հյուսիսային մասը) և արևադարձային (մեծ մասը) կլիմայական զոնաներում. գերակշռում է արևադարձային անապատային կլիման։ Եգիպտոսը հանդիսանում է Սահարա անապատի մասը։ Ամառը շատ շոգ է, տեղ-տեղ ջերմաստիճանը անգամ ստվերում հասնում է 50-ի, բայց գիշերային ժամերը հով են. ջերմաստիճանի օրական փոփոխությունը մեծ է, սեզոնայինը՝ավելի քիչ։ Ծովում ջերմաստիճանի օրական և սեզոնային փոփոխությունները ավելի փոր են։
Ձմեռները հով են, ջերմաստիճանը տատանվում է 20-25 °C-ի սահմաններում։ Գիշերները ցուրտ են, ջերմաստիճանը միջինում կազմում է 10 °C, բայց անապատներում հնարավոր են թույլ սառեցումներ (մինչև −5 °C)։
Պետական կարգը
Եգիպտոսը հանրապետություն է: Պետության ղեկավարը նախագահն է, որը միաժամանակ նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Կառավարության ղեկավարը վարչապետն է։ Գերագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային ժողովն է։
Վերջին նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2014 թ.-ի մայիսի 23-ին ու 24-ին (1-ին փուլ) և հունիսի 16-ին ու 17-ին (2-րդ փուլ)։ Մուհամմեդ Մուրսին հաղթեց ընտրություններում:
Տնտեսություն
Առավելություններ. Զարգացած տուրիստական ենթակառուցվածք։ Արտասահմանում աշխատող քաղաքացիների դրամային փոխանցումները։ Սուեզի ջրանցքով բեռներ տեղափոխելու տուրքեր։ Գյուղատնտեսական արտադրանք, հատկապես բամբակ (բամբակի համաշխարհային արտադրության մեջ Եգիպտոսի բաժինը կազմում է 3 %)։ Թեթև արդյունաբերություն։
Թույլ կողմեր. Կախվածությունը ներկրումից։ Ահաբակչության վտանգը բերել է տուրիզմից ստացվող շահույթի ժամանակավոր անկման։ 2009 թվականին տուրիզմից ստացվող շահույթը կրկին իջել է ճգնաժամի պատճառով։
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2008 թ.-ին կազմել է 5,4 հազար դոլլար (աշխարհում 135-րդ տեղը)։
Լեռնաարդյունաբերությունը զարգացած է Կարմիր ծովի ափին՝ նավթի, գազի, ֆոսֆատների արդյունահանում, Նեղոսի հովտում՝ երկաթի հանքաքարի, Նեղոսի դելտայում՝ կերակրի աղի։
Գյուղատնտեսության մեջ աճեցվում են բամբակ, բրինձ, եգիպտացորեն, հացահատիկային և լոբազգի բույսեր, մրգեր, բանջարեղեն. կա նաև անասնապահություն։
Վարչական բաժանում
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բաժանված է 29 մուհաֆազի (արաբ.՝ محافظة muḥāfaẓä)։
Մուհաֆազները բաժանվում են վարչական կենտրոնների կամ շրջանների (մարքազներ) և քաղաքների։ Մարքազները իրենց հերթին բաժանվում են նահիաների (շրջաններ)։
Բնակչությունը
Եգիպտոսը Մերձավոր Արևելքի ամենաշատ բնակեցված երկիրն է, և բնկաչությամբ երկրորդ երկիրը Աֆրիկայում. բնակաչությունը կազմում է 80,5 միլլիոն մարդ՝ 2010 թվականի տվյալներով։
Մշակույթը
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն արաբական կինոարտադրության և ժամանակակից արաբական երաժշտության կենտրոն է։
Եգիպտագիտություն
Կրոն
Բնակչության հիմանական մասը խոսում է արաբերենով և դավանում է սուննի իսլամ, կան նաև ղպտի քրիստոնյաներ:
Տուրիզմը Եգիպտոսի եկամտի հիմնական աղբյուրներից է։ Պետությունը աջակցում է այս ոլորտի զարգացմանը։ Կառուցվում և նորացվում են ծովափնյա հանգստի գոտիները՝ Շարմ-էշ Շեյխ, Հուրգադա ( Խուրգադա ) և այլ քաղաքներում։
Եգիպտոսում գտնվում են տարբեր ժամանակաշրջանների և քաղաքակրթությունների հուշարձաններ՝ հին եգիպտական, քրիստոնեական (ղպտիական), միջնադարյան արաբական։ Առավել այցելվող տեսարժան վայրերն են՝
Եգիպտոսի վիզա
Եգիպտոս ճանապարհորդելու համար հարկավոր չէ նախօրոք վիզա ստանալ: Այն տրամադրվում է սահմանին: Գոյություն ունի մուտքի 2 կնիք`
1. “Սինայի դրոշմ ” (“Синайский Штамп”), որն անվճար է, տրամադրվում է առավելագույնս 15 օր ժամանակահատվածով, և կարելի է ճամփորդել միայն Շարմ Էլ Շեյխ և Թաբա քաղաքների միջև ընկած հատվածում:
2. մուտքի վիզա, որը տրամադրվում է առավելագույնս 1 ամիս ժամանակահատվածով, արժեքն է 25$: Այս տեսակի վիզան հնարավորություն է տալիս մուտք գործել Լուքսոր, Հուրգադա և այլ քաղաքներ: Կահիրե ուղևորվելիս վիզա պետք է ստանալ նախապես:
Անձնագրի վավերականության ժամկետը պետք է լինի 6 ամսից ոչ պակաս՝ վերադարձի օրվանից հաշված:
Ե՞րբ մեկնել Եգիպտոս
Եգիպտոսը համարվում է այն երկրներից, որտեղ կարելի է մեկնել տարվա բոլոր եղանակներին: Կարմիր ծովի ջերմաստիճանը չի իջնում 20 աստիճանից: Միայն դեկտեմբեր - փետրվար ամիսներին մի փոքր քամոտ է լինում:
Էքսկուրսիոն ծրագրերի սիրահարներին խորհուրդ է տրվում մեկնել հոկտեմբեր - ապրիլ ամիսների ընթացքում:
Տարադրամի փոխանակում
Նման ծառայություն կարելի է ստանալ բանկերում, ռեստորաններում, հյուրանոցներում, օդանավակայանում: Բանկերն աշխատում են ամեն օր 08:30 - 15:30, բացի ուրբաթ և շաբաթ օրերից: 2015թ. ապրիլից խանութներում վճարել կարելի է ռուսական ռուբլով:
Լավագույն ռեստորանները, սրճարանները, բարերը Եգիպտոսում
1. Fares - ծավամթերքների ռեստորան
2. El Masrein - արաբական ռեստորան
3. Pomodoro - իտալական ռեստորան
4. Camel Bar - եվրոպական և հնդկական խոհանոցների ռեստորան-բար
5. Mexican bar Tex-Mex - մեքսիկական խոհանոցի ռեստրոան
6. Sushi Bar &Tepanyaki Soho Square - սուշի-բար
Հետաքրքիր ժամանակ կարելի է անցկացնել հետևյալ ժամանցի վայրերում
1. Dolce Vita-Taj Mahal Club
2. Pacha
3.Ibiz Sharm El Sheikh
4.Hard Rock Café
5. Little Buddha
շարունակելի...
- Տուր փաթեթ դեպի Եգիպտոս պատվիրելիս, որպես հիմնական կողմնորոշիչ առանձնահատկություն, պետք է հաշվի առնել հյուրանոցի կարգը: Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա հանգստավայրերում ափը հյուրանոցից հյուրանոց էականորեն չի տարբերվում: Գրեթե բոլոր լողափերը ծածկված են կորալներով, որոնք որոշակի խոչընդոտ են լողացողների համար: Կորալները Եգիպտոսում պահպանվում են պետության կողմից և, չնայած որ ափերը մասնավոր են, կորալները մաքրելը խստիվ արգելվում է:
Ուստի, ինչպես վերևում նշեցինք, կողմնորոշվել անհրաժեշտ է հյուրանոցի կարգով՝ աստղերի թվով:
Հանգիստը Եգիպտոսում պլանավորելիս, հյուրանոց Եգիպտոսում ամրագրելիս` ընտրություն կատարեք 4 և 5 աստղերի միջև: Ցածր աստղ հյուրանոցներում ոչ միայն սնունդն է որակապես զիջում, կամ չկա անիմացիա կամ թույլ անիմացիոն ծրագրեր են, այլ նաև սպասարկումն է թերի, իսկ սենյակի սանհանգույցի մաքրությունն ու վերանորոգվածությունը Ձեր ինքնասիրությանը հասցված հարվածի ուժով դեռ երկար կմնան հիշողության մեջ:
- Ավելի թանկ են այն տաքսիները, որոնք անմիջապես հյուրանոցի շրջակայքում են տեղակայած, քան` գլխավոր ճանապարհի տաքսիները:
Մինչ տաքսի նստելը հարցրեք գինը. որպեսզի ուղևորության վերջում ֆանտաստիկ գին չասեն: Ցանկության դեպքում կարելի է նաև սակարկել հնչեցված գինը:
Ճիշտ կողմնորոշվելու համար կներկայացնենք մի քանի ուղղությունների մոտավոր գներ`
Old Market Naama bay 3-5$
Old market Sharqs bay/Ras Nasrani 7-10$
Naam Bay - Sharqs Bay/Ras Nasrani 7-10$
Old market Nabq Bay 8-12$
Naama Bay Nabq Bay 8-12$
Old Market Hadaba 2-3$
Naama Bay Hadaba 2-4$.
- Եգիպտացիները հանգստավայրերում անգամ մանր ծառայությունների համար միշտ թեյավճարի են սպասում, որը նրանք անվանում են բակշիշ
- Հագուստի հարցում պետք է լինել զգույշ. հյուրանոցում կարող եք հագնել այն, ինչ ցանկանում եք, իսկ հյուրանոցից դուրս պետք է համեստ հագնվել, քանի որ մուսուլման եգիպտացիները բաց կամ կարճ զգեստով կանանց ուղությամբ բազմանշանակ հայացքներ են գցում: Առանց տղամարդու հանգստացող կնոջ կարճ շրջազգեստը կդիտվի որպես հրավերքի ակնարկ:
- Ծարավը հագեցնել միայն խանութից գնված ջրով:
- Հանգստի սկզբնական օրերին պարտադիր օգտագործել արևապաշտպան քսուկներ: Ծովափից գնելու դեպքում դրանք ավելի թանկ են, ուստի Հայաստանից նախօրոք գնեք:
- Եգիպտոսում խանութներն աշխատում են 2 հերթափոխով` 9:00 - 14:00 և 16:30 - 21:00, որոշ տեղերում՝ նույնիսկ մինչև 22:00-ն:
- Եգիպտոսում թանգարանների մեծ մասն աշխատում են ամռանը մինչ 16:00-ն, ձմռանը՝ 17:00-ն:
- Կորալներին դիպչել, առավել ևս կոտրել չի կարելի, հակառակ դեպքում մեծ տուգանքներ կվճարեք:
- Էքսկուրսիաների գնալուց խորհուրդ է տրվում վերցնել անձնագիրը:
- ՈՒղտ նստեք միայն էքսկուրսավարի մատնանշած վայրում: Պատահական ուղտապանը ձեզ սիրով կնստեցնի, իսկ իջեցնելու համար կլորիկ գումար կպահանջի:
- Ավիատոմսեր Եգիպտոս ( aviatomser egiptos ) ամրագրել կարող եք.
> Հայաստանը 2017թ-ից ունի կանոնավոր ուղիղ չվերթներ դեպի Եգիպտոս ամբողջ տարվա ընթացքում: Կանոնավոր ուղիղ չվերթներ Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ, Երևանից դեպի Հուրգադա:
շարունակելի...